Կազեմիրոն ափսոսում է, որ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

Անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց Կազեմիրոյի տրանսֆերը: Ինչպես հայտնում է El Nacional-ն իր էջերում, ակումբն ավելին էր սպասում բրազիլացի կիսապաշտպանից։

Կազեմիրոն, իր հերթին, ափսոսել է «Ռեալից» հեռանալու և «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու որոշման համար։ Բրազիլացին դժգոհ է «կարմիր սատանաների»՝ մեծ խնդիրներ լուծելու անկարողությունից։

Կազեմիրոն 31 տարեկան է։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները կիսապաշտպանին գնահատում են 40 միլիոն եվրո: 2023/24 մրցաշրջանում Կազեմիրոն անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։