Մաուրիսիո Պոչետինո. «Եթե ես այդպես չանեի, երկրպագուներն ու սեփականատերերն ինձ կսպանեին»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ «Արսենալի» հետ խաղում չէր կարող խաղադաշտ դուրս չբերել կիսապաշտպաններ Մոյսես Կայսեդոյին և Էնցո Ֆերնանդեսին։

«Խենթություն է, երբ քո ֆուտբոլիստները չորեքշաբթի օրը վերադառնում են Հարավային Ամերիկայից Լոնդոն, իսկ հետո խաղում շաբաթ օրը: Էնցոն և Մոյսեսը հոգնած էին։

Այնուամենայնիվ, եթե ես դաշտ դուրս չբերեի Ֆերնանդեսին և Կայսեդոյին «Արսենալի» դեմ խաղում, երկրպագուներն ու սեփականատերերը կսպանեին ինձ»,- նշել է Պոչետինոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Կայսեդոյի ու Ֆերնանդեսի համար «Չելսին» ընդհանուր առմամբ վճարել է 237 միլիոն եվրո։ Մոյսեսը Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստ է, իսկ Էնցոն հանդես է գալիս Արգենտինայի հավաքականում։