«Նապոլին» հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Վիկտոր Օսիմենի ապագայի վերաբերյալ։
«Մեր ակումբի նախագահը երբեք բացասաբար չի արտահայտվել Օսիմհենի մասին։ Նա միայն նշել է, որ ֆուտբոլիստը չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել։
Հուսով ենք, որ Վիկտորը պարզապես ժամանակ է վերցրել մտածելու համար:
Մենք կքննարկենք նրա ապագան առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»,- նշել է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Օսիմհենը նեապոլիտանական թիմի շարքերը համալրել է 2020 թվականի ամռանը՝ տեղափոխվելով ֆրանսիական «Լիլից»։ Նրա գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: