Մալիկ Թիաուն 21-րդ դարի առաջին ֆուտբոլիստն է «Միլան – «Յուվենտուս» դիմակայություններում

Իտալիայի առաջնության 9-րդ տուրի «Միլան» – «Յուվենտուս» կենտրոնական խաղում դաշտի տերերն առաջին խաղակեսի վերջում մնացին 10 ֆուտբոլիստով՝ գերմանացի պաշտպան Մալիկ Թիաուն վերջին հույսի խախտոգմ արեց Մոյզե Կինի նկատմամբ։

Ինչպես հայտնի դարձավ, նա 21-րդ դարի առաջին խաղակեսում «Միլան» – «Յուվենտուս» խաղում հեռացված առաջին խաղացողն էր:

Նախորդը «Միլանի» խորվաթ կիսապաշտպան Զվոնիմիր Բոբանն էր, ով խաղադաշտից հեռացվեց 1998 թվականի մարտի 28-ին։ «Յուվենտուսը» այդ խաղում հաղթեց 4։1 հաշվով։