Իսպանիայի առաջնության տասներորդ տուրի խաղում «Ժիրոնան» հինգ գոլ խփեց «Ալմերիայի» դարպասը, որը հերթական անհաջողությունն ունեցավ՝ տասը խաղում կրելով յոթերորդ պարտությունը։
Բացի այդ, առաջին տասը տուրերում բաց թողնելով 29 գնդակ՝ «Ալմերիան» նոր հակառեկորդ սահմանեց իսպանական ֆուտբոլի մեջ վերջին 60 տարիների ընթացքում:
Վերջին ակումբը, որն ավելի շատ գոլ է բաց թողել Իսպանիայի առաջնության առաջին տասը տուրերում, «Էլչեն» էր 1962/63 մրցաշրջանում, երբ թիմը բաց թողեց 30 գնդակ։
Լա լիգայի առաջնության հերթական տուրում «Ալմերիան» կխաղա «Լաս Պալմասի» հետ։