«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ժոել Մատիպը կարող է լքել Պրեմիեր Լիգան և կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։
Ինչպես հայտնի է դարձել, 32-ամյա կամերունցի ֆուտբոլիստն ընկել է Ալ-Իտթիֆակի ոլորտ։ Ժոելի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։
Նա «կարմիրների» կազմում հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից։ Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Մատիպն անցկացրել է յոթ հանդիպում։