«Մոնցայի» կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը մոտ ժամանակներս կարող է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։
Ինչպես հայտնում է Diario Ole-ն, դրա պատճառը կարող է լինել երկու տարվա արգելքը, որը արգենտինացին ստացել է դոպինգի պատճառով։
Հիշեցնենք, որ Գոմեսը վերջերս ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր էր կնքել իտալական «Մոնցայի» հետ, սակայն շատ շուտով հայտնվեց դոպինգ սկանդալի կենտրոնում։
35-ամյա ֆուտբոլիստը հասկանում է, որ երկու տարի հետո իր համար դժվար կլինի մտնել խաղային ռիթմի մեջ ու շարունակել պրոֆեսիոնալ կարիերան։
Հիշեցնենք, որ Գոմեսը 2022 թվականի դեկտեմբերին Արգենտինայի հավաքականի հետ հաղթել է Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում։