Պեպ Գվարդիոլա. «Աշխարհում ոչ մի թիմ չի կարող «Բրայթոնի» դեմ գնդակը 90 րոպե վերահսկել»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ մոլորակի վրա ոչ մի թիմ ի վիճակի չէ 90 րոպե տիրել «Բրայթոնի» դեմ խաղում։

Հիշեցնենք, որ երեկ «քաղաքայինները» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել էին «ճայերին»։

«Աշխարհում ոչ մի թիմ չի կարող «Բրայթոնի» դեմ գնդակը 90 րոպե վերահսկել:

Սա անհնար է։ Ես զարմացա, որ մենք դա արեցինք 55-60 րոպե»,- նշել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մանչեսթեր Սիթին» ներկայումս գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, բայց եթե «Թոթենհեմը» այս տուրում հաղթի «Ֆուլհեմին», ապա կվերականգնի առաջատարի դիրքը: