Հարի Քեյն․ «Պետք է արժանին մատուցեմ իմ թիմակիցներին»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է մրցաշրջանի սկզբում իր խաղը։

«Ուրախ եմ, որ ինձ մոտ ամեն ինչ այդքան լավ է ընթանում: Բայց ես պետք է արժանին մատուցեմ իմ թիմակիցներին, ովքեր ինձ լավ են աջակցում: Դա իսկապես հիանալի զգացողություն է»,- Քեյնի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

«Մայնցի» դարպասը խփած գոլը, որը Քեյնը խփեց երեկ՝ հոկտեմբերի 21-ին` Բունդեսլիգայի խաղում (1:3), դարձավ անգլիացի հարձակվողի տասներորդ գոլը մյունխենյան ակումբի կազմում։ Ընդհանուր առմամբ, Քեյնը բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրած 11 խաղում ունի 15 միավոր (10+5): Նա այս մրցաշրջանում թիմի լավագույն ֆուտբոլիստն է այս ցուցանիշով։