Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է հարձակվող Լերոյ Սանեի դժգոհությունը «Մայնցի» հետ խաղում փոխարինվելուց հետո։
«Սանեն երբեք չի սիրում, որ փոխարինվում է: Բայց ես չէի ասի, որ նա բարկացել է: Սանեն պարզապես ցանկանում էր ավարտել հանդիպումը։ Նա միշտ ցանկանում է գոլ խփել և գոլային փոխանցումներ կատարել:
Ինձ այնքան էլ դուր չի գալիս նրան փոխարինելը»,- ասել է Տուխելը հետխաղյա մամուլի ասուլիսում։