Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը որոշել է կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսի տրանսֆերի դիմաց փոխհատուցման չափը։
Ինչպես հայտնի է դարձել Sport Bild-ին, գերմանական ակումբը կվաճառի ֆուտբոլիստին, եթե նրա համար առաջարկեն մոտ 50 միլիոն եվրո։ Մադրիդի «Ռեալը» համարվում է կանադացու գլխավոր հավակնորդը։ Իսպանական ակումբը պատրաստ է գնել Դևիսին, բայց 40 մլն. եվրոյով։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: Transfermarkt-ը Դևիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։