Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն հնարավորություն ունի կարիերան շարունակել Իսպանիայում։
Todofichajes-ի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։
Գրիմալդոն անցած ամառ միացավ Լևերկուզենի «Բայերին», ազատ գործակալի կարգավիճակով, տեղափոխվելով՝ «Բենֆիկայից»։ Նա երկարաժամկետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։