«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը մեկնաբանել է «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ հաղթանակը (1-2) Անգլիայի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի խաղում։
«Հակառակորդը մեզ անսպասելիորեն գրավեց իր սխեմայով, բայց ժամանակի ընթացքում մենք կարողացանք հարմարվել: Թիմն արեց հնարավոր ամեն ինչ և կարևոր հաղթանակ տարավ։ Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ մենք ունակ ենք ավելի լավ խաղալու»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Անգլիայի առաջնության 9 տուրից հետո «կարմիր սատանաները» վաստակել են 15 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։