«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Արսենալի» հետ ոչ-ոքին (2-2) Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի խաղում։
««Չելսին» երկու միավոր կորցրեց։ Մենք շատ մրցունակ էինք շատ լավ թիմի դեմ, որը նախորդ մրցաշրջանում պայքարում էր Պրեմիեր Լիգան հաղթելու համար: «Չելսին» երիտասարդ թիմ է, և ես կարծում եմ, որ մեր խաղը հպարտանալու առիթ էր:
Չեմ ցանկանում տեսնել իմ խաղացողներին վշտացած, քանի որ նրանք կորցրել են երկու միավոր: Մենք լավ ուղղությամբ ենք շարժվում։ Կարևոր է մարդկանց ցույց տալ, որ մենք կարող ենք այս մակարդակով մրցել»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։