Միկել Արտետան ամփոփել է «Չելսիի» դեմ խաղը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 9-րդ տուրի խաղում «Չելսիի» հետ ոչ-ոքին (2:2)։

«Խառը զգացմունքներ են: Մենք պետք է արժանին մատուցենք «Չելսիին» այն ձևի համար, որով նրանք կայացել են: Սա սպասելի էր։ Մենք խաղում էինք մեր մակարդակից ցածր և կենտրոնացված չէինք գործում գնդակով։ Հետո ճշգրտումներ կատարվեցին, և երկրորդ խաղակեսը խաղացինք այլ ինտենսիվությամբ, ավելի վտանգավոր էինք և պետք է ավելի շուտ խփեինք առաջին գոլը։

Երբ դու պարտվում ես «Չելսիին» 0:2 հաշվով, կարող ես գլուխդ կախել և սկսել մեղադրել միմյանց, բայց թիմը երբեք դա չարեց, նրանք հավատում էին, որ կարող են վերադառնալ խաղին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։