Մանուել Նոյերը չի մասնակցի «Մայնցի» հետ հանդիպմանը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերը չի մասնակցի «Մայնցի» հետ Բունդեսլիգայի 8-րդ տուրի հանդիպմանը։

«Երեկ նրա հետ միասին որոշեցինք, որ Սվեն Ուլրայխը մեկնարկային կազմում է լինելու «Մայնցի» հետ խաղում, հնարավոր է նաև «Գալաթասարայի» հետ խաղում:

Նոյերի համար ամեն ինչ լավ է ընթանում, բայց մենք չպետք է շտապենք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը: