«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն վստահ է, որ Միխայիլ Մուդրիկն արդեն փոխվել է իր գլխավորությամբ։
«Ես շատ ուրախ եմ, քանի որ Մուդրիկը շատ է փոխվել մեր առաջին հանդիպումից հետո։ Երեք ամիս անց նա բոլորովին այլ ֆուտբոլիստ է դարձել, քանի որ ես և իմ մարզչական շտաբը շատ է աշխատում նրա հետ։ Բայց Մուդրիկը այլ մարդ դարձավ։ Մենք սկսում ենք տեսնել, թե ինչ լավ տղա է նա»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ մինչ միջազգային ընդմիջումը ուկրաինացին իր առաջին գոլը խփեց «Չելսիի» կազմում՝ գրավելով «Ֆուլհեմի» դարպասը։