Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերով, սակայն ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ գործարքը կկայանա, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ նախագահը վախենում է մի իրավիճակից, երբ 24-ամյա ֆրանսիացու հետ բանակցությունների հերթական խափանումից հետո նորից կծիծաղեն իր վրա։ Պերեսը մտադիր է սպասել, մինչև Մբապպեն վերջնականապես հրաժարվի ՊՍԺ-ի նոր պայմանագրի առաջարկից։
Ֆուտբոլիստի և ֆրանսիական ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։