«Ալ-Իտիֆակը» պատրաստ է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Սաուդյան Արաբիայի թիմը շուտով անգլիացուն կառաջարկի նախնական պայմանագիր, որը կսկսվի 2024 թվականին։
Նշվում է, որ այս պահին «Ալ-Իտտիֆակը» չի կարող նոր խաղացողներ գրանցել, քանի որ թիմն արդեն համալրված է։
Ակումբը հունվարին կազատվի ավելորդ խաղացողներից և տեղ կբացի Լինգարդի համար։