Միկել Արտետա․ «Նա մի օր կարող է գլխավորել «Արսենալը»»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի բացառում, որ թիմի նախկին կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կարող է ապագայում դառնալ «զինագործների» մարզիչը։

«Ուիլշերը կարող է մի օր դառնալ «Արսենալի» գլխավոր մարզիչը, ես դրանում կասկած չունեմ: Հետաքրքրություն MLS-ից. Այս բաները լինում են, երբ մարդն իր գործը լավ է անում։ Նա պետք է լավագույն որոշումը կայացնի իր կարիերայի համար»,- ասել է Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ։

Անգլիացին արդեն մի քանի ամիս է, ինչ մարզում է «Արսենալի» երիտասարդական թիմը։ Վերջերս լուրեր էին պտտվում, որ Ջեքը պատրաստ է ստանձնել իր առաջին աշխատանքը պրոֆեսիոնալ մակարդակով։