«Ռոմայի» նախկին խաղացող Ֆրանչեսկո Տոտտին կիսվել է ֆուտբոլում փոփոխությունների մասին իր կարծիքով։
«Իհարկե, ես միշտ սիրել եմ ֆուտբոլը, բայց ինձ համար ակնհայտ է, որ հիմա դա բոլորովին այն խաղը չէ, որ ես խաղացել եմ։ Մեր ժամանակ ավելի շատ թիմային ոգի կար, ավելի շատ կռիվ, իսկ հիմա նրանք ավելի ու ավելի են մտածում իրենց կազմվածքի մասին։ Շատ բան է փոխվել։
Ինչ վերաբերում է տասը համարին, որի ներքո հանդես էի գալիս, այն նախկինում ավելի խորհրդանշական էր։ Չէի ասի, որ այն ամբողջությամբ կորցրել է իր արդիականությունը»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հայտնի նախկին կիսապաշտպանն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռոմայում»՝ 1993-ից 2017 թվականներին։