Մարչելո Լիպպին հայտնել է, թե որ ակումբը այս մրցաշրջանում կդառնա Իտալիայի չեմպիոն

Իտալացի նախկին մարզիչ Մարչելո Լիպպին կարծում է, որ «Յուվենտուսին» հաջող մրցաշրջան է սպասվում։

«Ո՞վ կդառնա չեմպիոն. «Կարծում եմ՝ սա «Յուվենտուսի» մրցաշրջանն է»,- ասել է Լիպին Radio KissKiss-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ Ա Սերիայի ութ տուրից հետո թուրինյան թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը՝ առաջատար «Միլանից» զիջելով չորս միավորով։