Լիոնել Մեսսիի և Նեյմարի հեռանալուց հետո ՊՍԺ-ն գրանցեց տոմսերի վաճառքի անկում և խնդիրներ հովանավորների հետ

ՊՍԺ-ն խնդիրներ ունի հովանավորների հետ կապված հարձակվող Լիոնել Մեսսիի և Նեյմարի հեռանալուց հետո, հայտնում է GFFN-ը։

Աղբյուրի համաձայն՝ արգենտինացու հեռանալուց հետո Փարիզում սոցցանցերի բաժանորդների թիվը նվազել է 10-15 միլիոնով։ Նաև թիմի մի շարք հովանավորներ մտածում են ակումբի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

Կատարի հովանավորները, ներառյալ Ooredoo-ն և Qatar Airways-ը, հայտնում են, որ դանդաղեցրել են հովանավորչական ներդրումները: ՊՍԺ-ի կոմերցիոն բաժինը դժվարանում է ներդրողներ գտնել ակումբի բազայի համար և գովազդել մարզաշապիկների հետևի մասում։ Նաև Մեսսիի և Նեյմարի հեռանալու պատճառով տոմսերի վաճառքը դանդաղել է։