Թոմաս Տուխել. «Նպատակը Մանուել Նոյերի՝ «Դարմշտադտի» հետ խաղին վերադառնալն է»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե որքան մոտ է դարպասապահ Մանուել Նոյերը խաղադաշտ վերադառնալուն։

Հիշեցնենք, որ գերմանացին ոտքի կոտրվածքի պատճառով բացակայել է մոտ 10 ամիս։

«Նոյերն արժանի է մեծ հարգանքի։ Նրա որակը մարզումների ժամանակ ուղղակի ակնհայտ է։ Բոլորս պետք է մի քիչ սպասենք, քանի որ Մանուելը բաց է թողել 10 ամիս։

Այժմ նրա համար լավագույնն է մարզվել կենտրոնական պաշտպանների հետ։ Նպատակը «Դարմշտադտի» հետ խաղին վերադառնալն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տուխելը։