«Ալ-Նասրը» նվեր է արել Կրիշտիանու Ռոնալդուին

«Ալ-Նասրի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տորթ է նվեր ստանում։

Ակումբը շնորհավորել է պորտուգալացուն 2023 թվականին 40 գոլի սահմանագծին հասնելու կապակցությամբ։

Տորթի վերևում կարելի է տեսնել Ռոնալդուի խփած գոլերի քանակը Պորտուգալիայի մարզաշապիկը կրելիս: