Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Անդրեա Բարձալին խոսել է այն մասին, թե ով է իրեն ոգեշնչել և ում է փորձել նմանվել, երբ ինքը ֆուտբոլիստ էր։
Անդրեան իր խաղային կարիերան ավարտեց 2019 թվականին։
«Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դարձա տասնյոթ տարեկանում, իսկ հետո ինձ ավելի շատ դուր եկան հարձակվողները։
Մասնավորապես, ես երկրպագում էի Մարկո վան Բաստենին։ Բայց ժամանակի ընթացքում իմ նախասիրությունները սկսեցին փոխվել:
Պաոլո Մալդինին ինձ միշտ թվում էր Իտալիայի գլխավոր պաշտպանն է»,- Յուվենտուսի նախկին խաղացողի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։