«Սպորտինգի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Պայմը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի դժվարին երիտասարդության մասին։
«Երբ մենք ապրում էինք «Սպորտինգի» ակադեմիայում, մենք գնում էինք McDonald’s՝ վերցնելու համբուրգերներ, որոնք այլևս ոչ ոքի պետք չէին, քանի որ դրանք չէին կարող վաճառվել:
Մենք ամեն երեկո գնում էինք այս համբուրգերների համար: Բայց ես հիշում եմ Ռոնալդուին՝ որպես աշխատասեր և նվիրված մարդու, ով ցանկանում էր լավագույնը լինել: Նա միշտ շատ էր տխրում, երբ պարտվում էր»,- The Sun-ին ասել է Փայմը: