«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպանը.
Նրա ընտրությունը կանգ է առել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի վրա։
«Այս պահին աշխարհում չկա ավելի ուժեղ կիսապաշտպան, քան Բելինգհեմը: Տարբերակներ ընդհանրապես չկան։ Ջուդն առանձնանում է բնավորությամբ, գերազանց ֆիզիկական կազմվածքով և համեստությամբ։
Նա շարունակում է աստիճանաբար զարգանալ։ Համոզված եմ, որ նա կշարունակի նույն ոգով։ Նա մեծ տաղանդ ունի»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։