25-ամյա իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, ով Ա Սերիայում հանդես է գալիս Միլանի «Ինտերում», կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի թոփ ակումբում։ Այս մասին հայտնում են Calciomercato-ի լրագրողները։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Կարմիր սատանաների» մարզիչ Էրիկ տեն Հագը մտադիր է ուժեղացնել պաշտպանությունը, քանի որ թիմը վնասվածքների պատճառով տուժում է: