«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն նշել է, թե ինչ է մտածում ակումբի երկրպագուների մասին։
Հոլանդացի ֆուտբոլիստը, ով մերսիսայդցիների շարքերը համալրել է դեռ մեկ տարի առաջ, խոստովանել է, որ տեղի երկրպագուներն իր վրա տպավորություն են գործել։
«Ես չգիտեմ, թե աշխարհում ավելի լավ երկրպագուներ կան, քան մերը: Մենք միշտ լսում ենք նրանց աջակցությունը՝ և՛ տանը, և՛ արտագնա խաղերում: Սա շատ է օգնում:
Ցանկանում եմ պայքարել նման երկրպագուների համար»,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Գակպոն, ով վնասվածք էր ստացել հոկտեմբերի սկզբին «Թոթենհեմի» դեմ խաղում։