Յուլիան Նագելսման. «Վստահ եմ, որ ապագայում հաջողությունների կհասնենք»

Գերմանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է ազգային հավաքականի հավակնությունների մասին.

«Գերմանիայի հավաքականը պետք է օգտագործի խաղում ստեղծված բոլոր հնարավորությունները, որպեսզի շարունակի առաջընթացը։

Վստահ եմ, որ ապագայում հաջողությունների կհասնենք»,- սոցցանցերում հաղորդագրություն է թողել մասնագետը։

Նագելսմանը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց անցյալ ամսվա վերջին՝ փոխարինելով Հանս-Դիտեր Ֆլիկին: Հոկտեմբերին Բունդեսթիմը երկու ընկերական հանդիպում է անցկացրել՝ ԱՄՆ-ի (3:1) և Մեքսիկայի (2:2) դեմ: