Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոստովանել է, որ ոչ վաղ անցյալում դժվարությամբ է ստիպել իրեն դիտել «Արսենալի» հանդիպումները։
Ֆրանսիացին դժվարությամբ է ապրել «զինագործների» անկումը։ Խոսքը Արսեն Վենգերի ակումբում աշխատանքի վերջին տարիների և Ունայ Էմերիի օրոք ժամանակաշրջանի մասին է։
«Ես խաղերի էի գնում միայն այն պատճառով, որ «Արսենալի» երկրպագու էի, այլ ոչ թե այն պատճառով, որ ցանկանում էի:
Ես պետք է դիտեի թիմի հանդիպումները, բայց չէի ուզում։ Հիմա ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Ես իսկապես գնահատում եմ Արտետայի արածը։ Նա մեզ վերադարձրեց»,- նշել է լեգենդար նախկին հարձակվողը The Rest is Football փոդքաստում: