Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ահաբեկչությունների զոհերի և Իսրայել-Պաղեստին հակամարտության, հայտնում է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայքը։

Մեկ րոպե լռությամբ կհարգվի Արրասում մահացած ուսուցիչ Դոմինիկ Բեռնարի, Բրյուսելում Եվրո-2024-ի ընտրական խաղից առաջ ահաբեկչի կողմից սպանված երկու շվեդ երկրպագուների և Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության բազմաթիվ զոհերի հիշատակը։

Լիգա 1-ի 9-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 20-ից 22-ը։ 8 տուրից հետո «Մոնակոն» 17 միավորով առաջնության առաջատարն է։