«Նյուքասլը» հայտարարություն է տարածել թիմի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Ֆուտբոլիստը ամբողջությամբ ներգրավված է հետաքննության մեջ և կշարունակի համագործակցել բոլոր պատկան մարմինների հետ։ Նա և իր ընտանիքը կշարունակեն ստանալ ակումբի ամբողջական աջակցությունը:
Ընթացիկ գործընթացի պատճառով Սանդրոն և «Նյուքասլն» այս պահին չեն կարողանում այլ մեկնաբանություններ տալ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 23-ամյա իտալացին «Միլանից» տեղափոխվեց «Նյուքասլ»։