Ռոդրի. «Նա ինձ հասցրեց մի մակարդակի, որին ես ինքս կասկածում էի, որ կարող եմ հասնել»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային անվանել է իր կարիերայի ամենաազդեցիկ մարզիչը։

«Գվարդիոլան իմ կարիերայի ամենաազդեցիկ մարզիչն է։ Նա ինձ հասցրեց մի մակարդակի, որին ես ինքս կասկածում էի, որ կարող եմ հասնել: Երբ ընտելանում ես Պեպին, ամեն ինչ ավելի հեշտ է թվում։

Նա քեզ մի տուփ գործիքներ է տալիս, և խաղերի ժամանակ դու դրանցից ավելի շատ ես ունենում, քան մյուսները»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Espana-ը։

Հիշեցնենք, որ Ռոդրին նախկինում նույնպես հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում» Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ։ Իսպանացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։