«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նախապես տեղեկացված է եղել, որ 2022/23 մրցաշրջանի ավարտին կստանա «Ոսկե գնդակ» տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, հայտնում է Bolasport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մեսսին հոկտեմբերի 13-ին իմացել է, որ մրցանակը կարժանանա իրեն:
Հոկտեմբերի 30-ին Փարիզում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Մեսսին այս պահին մրցանակի յոթակի դափնեկիր է։