Յուլիան Նագելսմանը հայտնել է, որ Մանուել Նոյերը չի լինի Գերմանիայի հավաքականի ավագը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնել է, որ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կմնա ազգային հավաքականի ավագը։

«Իլկայը կմնա թիմի ավագը։ Կարևոր է, որ մենք շարունակականություն ունենանք»,- Նագելսմանին է մեջբերում Bild-ը։

Հիշեցնենք, որ 2016 թվականից ազգային հավաքականի ավագը «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն է։ Վնասվածքի պատճառով 37-ամյա դարպասապահը խաղադաշտ դուրս չի եկել նախորդ տարվանից։ Գյունդողանն ազգային հավաքականում ավագի թևկապը ստացել է այս տարվա սեպտեմբերին։