«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին, ով նախկինում հանդես է եկել «Միլանում», խոստովանել է, որ խաղադրույք է կատարել ֆուտբոլի վրա, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա իտալացու խոսքով՝ ինքը խաղադրույք է կատարել «Միլանի» հանդիպումների վրա, բայց միայն այդ խաղերում իր թիմի հաղթանակի վրա, երբ խաղադաշտում չի եղել։ Եթե Տոնալիի խոսքերը հաստատվեն, ապա նրան մեկ տարով որակազրկում է սպառնում Պրեմիեր Լիգայից։
Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Տոնալիին և Իտալիայի հավաքականի նրա գործընկեր Նիկոլո Զանիոլոյին կարող են մեղադրանք առաջադրել ֆուտբոլի վրա անօրինական խաղադրույքներ կատարելու մեջ։ Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Տոնալին մտադիր է բուժվել խաղադրույքների կախվածությունից։