Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Պերուի նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) խոսել է վերջին խաղում դուբլի հեղինակ դարձած ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի խաղաժամանակի մասին։
«Ամենակարևորն այն է, որ Մեսսին առողջ է։ Նա ինքն է որոշում, թե քանի րոպե կանցկացնի խաղադաշտում»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Մասնագետը նաև նշել է, որ 36-ամյա հարձակվողի խաղի վրա դրական է ազդում այն, որ թիմը շատ լավ է հասկանում նրա գործողությունները խաղադաշտում։