Ֆրանսիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Շոտլանդիայի ընտրանու հետ՝ հաղթելով 4։1 հաշվով։ Միաժամանակ երկու գոլ խփեց Միլանի «Ինտերի» պաշտպան Բենժամին Պավարը։ Eրկու գոլերն էլ գլխով խփվեցին առաջին խաղակեսում։
Ֆրանսիայի հավաքականում նման բան չի եղել ավելի քան քսանհինգ տարի. վերջին մարդը, ով դա արեց, Զինեդին Զիդանն էր: Դա 1998 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում էր։
Հետաքրքիր է, որ Զիդանը, ինչպես Պավարը, հանդիպման առաջին կեսում իր երկու գոլերն էլ գլխով խփեց։