«Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի 35-ամյա կիսապաշտպան Անխել դի Մարիան վերհիշել է իր խոսքերը, որոնք ասել է «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին։
«Մի անգամ ես գրկեցի Մեսսիին, երբ մենք միասին խաղում էինք ՊՍԺ-ում և ասացի նրան. «Միակ բանը, ինչի համար շնորհակալ եմ, այն է, որ ես կարողացա խաղալ քեզ հետ նույն ակումբում, հնարավորություն ունեցա քեզ տեսնել ամեն օր»», – մեջբերել է Դի Մարիան։
Դի Մարիան ազգային հավաքականի կազմում անցկացրել է 134 հանդիպում և դարձել 29 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում ֆուտբոլիստը Մեսսիի հետ դարձել է Ամերիկայի գավաթի 2021-ի հաղթող, իսկ 2022-ին՝ Աշխարհի չեմպիոն։ Խաղացողները օլիմպիական հավաքականի կազմում ոսկե մեդալներ են նվաճել նաև 2008 թվականի Օլիմպիական խաղերում։