Աշխարհի 2026 թվականի առաջնություն ընտրական խաղում Արգենտինան 2։0 հաշվով հաղթել է Պերուին։ Դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին։
Արգենտինայի հավաքականի հարձակվողը գերազանցել է Հարավային Ամերիկայում Աշխարհի առաջնության ընտրական փուլում գրանցած գոլերի ռեկորդը: Մեսսիի երկրորդ գոլը 31-րդն էր որակավորման փուլում: Այս ցուցանիշով նա շրջանցեց ուրուգվայցի Լուիս Սուարեսին։
Աշխարհի առաջնության ընտրական փուլի ռմբարկուների համաշխարհային դասակարգման աղյուսակում Մեսսին առաջ անցավ Ռոբերտ Լևանդովսկուց՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական։
Աշխարհի առաջնության ընտրական փուլի 5 լավագույն ռմբարկուները.
Կառլոս Ռուիս (Գվատեմալա) – 39 գոլ
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 36
Ալի Դաեի (Իրան) – 35
Լիոնել Մեսսի (Արգենտինա) – 31
Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան) – 30