Transfermarkt. Կիլիան Մբապպեն Ֆրանսիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստն է

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Transfermarkt-ի վարկածով գլխավորել է Ֆրանսիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը։

Ֆրանսիացու արժեքը կազմում է 180 միլիոն եվրո, նա 100 միլիոնով գերազանցում է իր թիմակից Ռանդալ Կոլո-Մուանիին՝ նրա արժեքը 80 միլիոն եվրո է։

Երրորդ տեղը կիսում են ՊՍԺ-ի երեք խաղացողներ՝ Աշրաֆ Հակիմին, Մարկինյոսը և Նունո Մենդեշը, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։