Մադրիդի «Ռեալը» սկաուտներ է ուղարկել՝ դիտելու «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմին, ով մադրիդցիների ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմի եղբայրն է։
Ըստ The Sun-ի՝ 18-ամյա Ջոբը կարող է միանալ իր ավագ եղբորը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իսպանական ակումբն ուղարկել է իր սկաուտներին՝ ֆուտբոլիստին դիտելու համար։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Ջոբ Բելլինհեմը «Սանդերլենդին» միացել է «Բիրմինգհեմից» 2023 թվականի հուլիսին։ Նա ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։