«Յուվենտուսը» մոտ է Ֆեդերիկո Գատիի հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Յուվենտուսը» մոտ է պաշտպան Ֆեդերիկո Գատիի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են։ 25-ամյա իտալացու նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։

Այս մրցաշրջանում պաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։