«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը դարձել է «Միլանի» տրանսֆերային նպատակը։
Ինչպես հայտնում է TalkSport-ը՝ «Միլանը» կփորձի գնել ֆուտբոլիստին ձմռանը։ «Ռոսոներիները» ուշադիր հետևում են «կարմիր սատանաների» նախկին ավագի հետ կապված իրավիճակին, ով նույնպես հետաքրքրված է «Վեսթ Հեմով»։
30-ամյա խաղացողը ներառված չէ Էրիկ տեն Հագի ծրագրերում, ուստի նա կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 մլն եվրո։