Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատասխանել է երկրպագուին, ով խնդրել է իրեն պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։
Madrid Zone-ը հայտնում է, որ միջոցառումներից մեկի ժամանակ երկրպագուն Պերեսին խնդրել է Մբապպեին հետ պայմանագիր կնքել, ինչին Պերեսը պատասխանել է. «Նախկինում երբեք չեմ լսել նրա մասին»։
Հիշեցնենք, որ 24-ամյա Մբապպեն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։