Մարիո Բալոտելին պատասխանել է Զլատան Իբրահիմովիչին

Միլանի «Ինտերի» նախկին խաղացող Մարիո Բալոտելին սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հետ՝ այս կերպ պատասխանելով նախկին թիմակից Զլատան Իբրահիմովիչին, երբ նա հայտնել է, որ չի գիտակցել իր տաղանդը։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել էր հետևյալը. «Բալոտելի. Նա բազմաթիվ հնարավորություններ ուներ իրագործելու իր տաղանդը և փոխելու իր ապագան։ Բայց ի վերջո նա երբեք չի արել, եկեք անկեղծ լինենք»:

Ի պատասխան՝ Բալոտելին սոցցանցերում տեղադրել է Չեմպիոնների Լիգայի գավաթը ձեռքին լուսանկար՝ նշելով Իբրահիմովիչի պրոֆիլը։

Հիշենք, որ Զլատանն իր կարիերայի ընթացքում երբեք չի հաղթել Չեմպիոնների Լիգան։ Բալոտելին դա արել է «Ինտերի» հետ 2009/10 մրցաշրջանում, որի մեկնարկից առաջ Իբրահիմովիչը նոր էր լքել միլանցիների ճամբարը և տեղափոխվել «Բարսելոնա»։