Լոնդոնի «Չելսիի» սկաուտները կարծում են, որ մոտ ժամանակներս «Ոսկե գնդակը» կնվաճի թիմի հարձակվող ուկրաինացի Միխայիլ Մուդրիկը, հայտնում է Football.London-ը։
Աղբյուրի համաձայն՝ սկաուտները վստահ են, որ Մուդրիկը ներուժ ունի դառնալու աշխարհի լավագույն խաղացողը և նվաճել «Ոսկե գնդակը»։ Նույնիսկ Դոնեցկի «Շախտյորում» խաղալիս մասնագետները, ովքեր հետևում էին Մուդրիկին, նրան անվանում էին աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը։
Հիշեցնենք, որ Մուդրիկը «Չելսիին» է միացել 2023 թվականի հունվարին։