Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոսել է ձախ պաշտպանի դիրքում խաղալու մասին։
«Ինձ դո՞ւր է գալիս ձախ պաշտպանի դիրքը: Ինձ ամեն օր տալիս են այս հարցը. Ես թիմային խաղացող եմ: Սա մի դիրք է, որի մասին ես չգիտեի, բայց խաղալով այնտեղ՝ ձեռք բերեցի որոշակի հմտություններ։
Գաղտնիք չէ, որ ինձ դուր չի գալիս այս պաշտոնը։ Ես խոսել եմ Անչելոտտիի հետ, բայց ամենակարևորը թիմն է։ Քանի որ ես թիմային խաղացող եմ, անհրաժեշտության դեպքում կխաղամ ցանկացած դիրքում, նույնիսկ եթե դա ինձ դուր չգա։ Ցանկանում եմ ամբողջ ուժս տալ ակումբի հաջողության համար»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։